Քաղաքական17:00, 10 Հուլիս 2023
Էրդողանը կոչ է անում Թուրքիայի առաջ բացել ԵՄ դռները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Աթաթուրքի անվան օդանավակայանից մամլո ասուլիս է տվել։ Նա ի թիվս այլ թեմաների խոսել է նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ անդամակցության և Թուրքիայի՝ Եվրամիություն անդամակցության մասին։
«Օրակարգային մեկ այլ կետ է ՆԱՏՕ-ի ընդլայնումը։ Թուրքիան մի երկիր է, որը միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ Նախորդ տարի Մադրիդում ստորագրված եռակողմ համաձայնագրով պատրաստվել է ճանապարհային քարտեզ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ։ Գործելով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ դաշինքի անդամ ապրիլին։ Ինչ վերաբերում է Շվեդիային, ապա գործընթացը շարունակվում է։ Մեր համապատասխան կառույցները շվեդ գործընկերների հետ կապերը պահպանում են թափանցիկ և բարեխիղճ մոտեցմամբ»,- նշել է նա:
Անդրադառնալով Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ավելի քան 50 տարի սպասում է «Եվրամիության դռան առաջ»։
«Ներկայումս ՆԱՏՕ-ի անդամ գրեթե բոլոր երկրները ԵՄ անդամ են։ Ես կոչ եմ անում այս երկրներին, որոնք Թուրքիային սպասեցրել են «ԵՄ դռների մոտ» ավելի քան 50 տարի, այստեղից կոչ եմ անում, միևնույն ժամանակ Վիլնյուսից էլ եմ կոչ անելու։ Նախ եկեք ճանապարհ հարթենք Թուրքիայի համար ԵՄ-ում, հետո՝ ճանապարհ հարթենք Շվեդիայի համար, ինչպես ճանապարհ հարթեցինք Ֆինլանդիայի համար»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |