Քաղաքական11:12, 10 Հուլիս 2023
Բայդենն ու Էրդողանը քննարկել են օրակարգային մի շարք հարցեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազարույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Կողմերը քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդմակացության հայտի, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների տրամադրման, ինչպես նաև Եվրամիությանը (ԵՄ) Թուրքիայի ամբողջական անդամակցության վերաբերյալ հարցեր:
Նախագահները վերստին պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպելու հուլիսի 11-ից 12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում և մանրամասն քննարկումներ ունենալ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Էրդողանը նշել է, որ Շվեդիան որոշակի փոփոխություններ է իրականացնում ահաբեկչության դեմ պայքարում, սակայն այն, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող մի շարք խմբավորումների կողմնակիցներ շարունակում են ահաբեկչությունը գովերգող ցույցեր կազմակերպել, ի չիք է անում բոլոր ձեռնարկված քայլերը:
Կործանիչների տրամադրմանն անդրադառնալով՝ ընդգծել է, որ այն Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման հետ կապելը ճիշտ չէ և շնորհակալություն հայտնել Բայդենին այդ ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար:
Իսկ Թուրքայի ԵՄ լիիրավ անդամ դառնալու առնչությամբ Էրդողանը հայտնել է իրենց ցանկությունն առ այն, որ Վիլնյուսի գագաթնաժողովում ԱՄՆ-ն, ինչպես նաև դաշինքի այլ առաջատար երկրները դրա կյանքի կոչման նպատակով հստակ ուղերձներ հղեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |