Քաղաքական11:19, 10 Հուլիս 2023
Լավրովը Թուրքիային զգուշացրել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը կարող է բերել բացասական հետևանքներ

Հուլիսի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը, Սիրիային ուղղված ՄԱԿ-ի աջակցության մեխանիզմի ժամկետի երկարաձգումը և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Մեկ օր անց՝ հուլիսի 9-ին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի և Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի շրջանակի վերջին զարգացումները։
Ռուսական կողմի հայտարարության համաձայն քննարկվել է նաև «Ազով» գումարտակի հրամանատարների վերադարձը Ուկրաինա։
«Կողմերը մտքեր էին փոխանակել տարածաշրջանային օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վրա, այդ թվում՝ «Ազովի» առաջնորդների՝ Ստամբուլից Կիև վերադարձի հետ կապված իրավիճակի», - ասված է եղել ռուսական կողմի հաղորդագրության մեջ։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ արտգործնախարարները վերահաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև «հարաբերությունների վստահության բնույթը պահպանելու և ամրապնդելու» անհրաժեշտությունը՝ երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունների հիման վրա։ Նաև նշվում է, որ Լավրովն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի կողմից Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարման վրա, ընգծելով, որ նման քայլերը կարող են հանգեցնել «միայն բացասական հետևանքների»։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինա են վերադարձել «Ազով» գումարտակի 5 հրամանատարներ։ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի պաշտպանները անցյալ տարի հանձնվել էին, իսկ հրամանատարները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջնորդությամբ տեղափոխվել էին Թուրքիա, որտեղ պետք է մնային մինչև պատերազմի ավարտը։
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

14:05, 18 ապր
Ֆիդանը հավանական է համարել թուրք-իսրայելական բախումը Սիրիայում
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

12:31, 18 ապր
Yeni Şafak. «ՀԿԹՀ-ում իսրայելական և հունական որոշ ուժեր Թուրքիայի դեմ թշնամանք են հրահրում»
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

10:31, 18 ապր
Թուրքիան Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում նոր հիվանդանոց կկառուցի
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |