Քաղաքական17:39, 10 Հուլիս 2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Աջակցում եմ Թուրքիայի եվրաանդամակցությանը»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը։ Այդտեղ Էրդողանն անդրադառնալով Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու հավանականությանը, նշել էր․
«Նախ եկեք ճանապարհ հարթենք Թուրքիայի համար դեպի ԵՄ, ապա ճանապարհ հարթենք Շվեդիայի համար դեպի ՆԱՏՕ, ինչպես ճանապարհ հարթեցինք Ֆինլանդիայի համար»:
Ի պատասխան այս հայտարարությանը, Ստոլտենբերգը նշել է․ «Աջակցում եմ Թուրքիայի եվրաանդամակցությանը»։
Անդրադառնալով Շվեդիային՝ նա ընդգծել է․ «Մենք քրտնաջան աշխատում ենք, որ Շվեդիան հնարավորինս շուտ անդամագրվի, դեռևս հնարավոր է, որ Շվեդիան մասով դրական որոշում կայացվի Վիլնյուսում»։
Հիշեցնենք, որ Թուրքիան դեռևս համաձայնություն չի տալիս, որ Շվեդիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, սկանդինավյան երկրի առջև առաջ քաշելով մի շարք պայմաններ։ Ի սկզբանե Ֆինլանդիան ու Շվեդիան միասնական հայտ էին ուղարկել ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար, սակայն պաշտոնական Անկարան պարտադրեց, որ այդ երկրների հայտերն առանձին ներկայացվեն։ Այնուհետև Անկարան հաստատեց Ֆինլանդիայի հայտը, սակայն Շվեդիաինը՝ ոչ, քանի որ ըստ Անկարայի Շվեդիան չի կատարել թուրքական կողմի մի շարք պահանջներ։
Աղբյուր` TRT haber
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

14:05, 18 ապր
Ֆիդանը հավանական է համարել թուրք-իսրայելական բախումը Սիրիայում
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

12:31, 18 ապր
Yeni Şafak. «ՀԿԹՀ-ում իսրայելական և հունական որոշ ուժեր Թուրքիայի դեմ թշնամանք են հրահրում»
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

10:31, 18 ապր
Թուրքիան Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում նոր հիվանդանոց կկառուցի
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |