Քաղաքական10:46, 11 Հուլիս 2023
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունները կմտնեն Թուրքիայի խորհրդարան

Հուլիսի 10-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի միջև:
Հանդիպման արդյունքների մասին գրավոր հայտարարություն է տարածվել դաշինքի պաշտոնական կայքում:
Ընգծվել է, որ 2022թ․ եռակողմ հուշագրի բոլոր քայլերի շրջանակում Շվեդիան վերափոխել է իր սահմանադրությունը, փոփոխել է օրենքները, ընդլայնել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) դեմ պայքարում համագործակցությունը և սկսել զենք արտահանել Թուրքիա։
Նշվել է, որ Թուրքիան և Շվեդիան համաձայնություն են տվել 2022-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստեղծված եռակողմ մշտական համատեղ մեխանիզմին. նախարարների մակարդակով տարին մեկ անգամ հանդիպել և շարունակել համագործակցությունը։
Շվեդիան ակտիվ աջակցելու է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման ջանքերին՝ ներառյալ Թուրքիա-ԵՄ մաքսային միության արդիականացումը և վիզայի ազատականացումը։
Այսպես, վերոհիշյալ հիմքերով և եվրոպաատլանտյան տարածաշրջանի զսպման և պաշտպանության անհրաժեշտությունների համատեքստում Թուրքիան Շվեդիայի անդամակցության արձանագրությունները կփոխանցի Թուրքիայի խորհրդարան և սերտ կհամագործակցի խորհրդարանի հետ դրանց վավերացումն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ Էրդողանը հուլիսի 10-ին նախքան Վիլնյուս մեկնելն Աթաթուրքի անվան օդանավակայանից մամլո ասուլիս էր տվել: Նա կոչ էր արել բոլոր երկրներին, որոնք Թուրքիային 50 տարի է, ինչ սպասեցնում ԵՄ-ի դռների մոտ, բացել դրանք, որից հետո էլ ինքը ճանապարհ կհարթի Շվեդիայի համար դեպի ՆԱՏՕ այնպես, ինչպես դա արվեց Ֆինլանդիայի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |