Հասարակական16:42, 12 Հուլիս 2023
Ֆինլանդացի պաշտոնյան օգտագործել է «թուրք կապիկներ» արտահայտությունը
Ֆինլանդիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ռիիկա Պուրրան ներողություն է խնդրել 15 տարի առաջ իր արած մի շարք սոցցանցերում արած մեկնաբանությունների համար, որոնք նոր են ի հայտ եկել:
BBC-ի հաղորդմամբ՝ Պուրրան այդ մեկնաբանությունը գրել է 2008 թ-ին։
Մեկնաբանություններից մեկում նա մասնավորապես նշել է․
«Եթե ինձ ատրճանակ տային, ծայրամասային գնացքը լի կլիներ դիակներով»` նկատի ունենալով ներգաղթյալներին, որոնց նա հանդիպել է հասարակական տրանսպորտում: Դրանից բացի՝ Պուրրան օգտագործել էր նաև «թուրք կապիկներ» արտահայտությունը։
Պուրրան նախկինում չէր հաստատել, որ մեկնաբանություններն իրենն են: Այնուհետև իր Twitter-յան հաղորդագրության մեջ նա ընդգծել է, որ մեկնաբանությունները 15 տարվա վաղեմություն ունեն, արվել են դեռևս քաղաքականություն սկսելուց առաջ և, որ դա «հիմարություն» է։
«Ես այս պաշտոնում և տարիքում նման բան չեմ գրի։ Կատարյալ մարդ չեմ, ես սխալներ եմ թույլ տվել: Սակայն չեմ ընդունում բռնության, ռասիզմի կամ խտրականության որևէ ձև»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Ֆինլանդիայում անցկացված համընդհանուր ընտրությունների արդյունքում ձևավորվեց աջակողմյան կոալիցիոն կառավարություն, որում ընդգրկված էր նաև ծայրահեղ աջ «Ֆիններ» կուսակցությունը Պուրրայի գլխավորությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |