Քաղաքական09:37, 12 Հուլիս 2023
Վիլնուսում կայացել է հանդիպում Էրդողանի ու Բայդենի միջև

Հուլիսի 11-ին Վիլնյուսում մեկնարկած ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Բայդենին նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո իրեն զանգահարելու և շնորհավորելու համար և նշել է․
«Մեր նախորդ հանդիպումները գրեթե նման էին մերձեցման փուլերի, բայց հիմա մեկնարկ ենք տալիս մի նոր գործընթացի։ Անշուշտ, ինձ համար այս նոր գործընթացը հինգ տարվա գործընթաց է, այժմ ձեզ մոտ էլ ընտրական նախապատրաստություններ են ընթանում։ Նախապես ընտրական նախապատրաստություններում հաջողություն եմ մաղթում»,- հավելել է Էրդողանը։
Ի պատասխան 2024-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների առնչությամբ Էրդողանի մաղթանքին ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել։
Բացի այդ, Բայդենը գոհունակություն է հայտնել Էրդողանի այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը փոխանցվելու է Թուրքիայի խորհրդարանին (ԹԱՄԺ)։
Բայդենի կողմից «պատմական հանդիպում» բնորոշումը ստացած հանդիպման վերաբերյալ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են քաղաքական, տնտեսական, առևտրային հարաբերությունները, անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները և տարածաշրջանային հարցերը։
Նշենք, որ Վիլնյուսում Էրդողանը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի, Կանադայի, Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի առաջնորդների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |