Քաղաքական11:40, 13 Հուլիս 2023
ԱՄՆ-ն ծրագրում է Թուրքիայի հետ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի
Վիլնյուսում մեկնարկած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Էրդողան-Բայդեն հանդիպումը։ Ավելի քան 1 ժամ տևած հանդիպմանը քննարկվեել են քաղաքական, տնտեսական և ռազմական հարցեր։
Ըստ թուրքական կողմի՝ Բայդեն-Էրդողան հանդիպումն ընթացել է դրական մթնոլորտում։ Անդրադարձ է եղել ԱՄՆ-Թուրքիա տնտեսական հարաբերություններին։ Բայդենը նշել է, որ ամերիկյան տնտեսությունը վերականգնվում է և այժմ հնարավորություն կա 2 երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի։
Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել թուրք-հունական հարաբերություններում լարվածության նվազման և երկխոսության հաստատման վերաբերյալ։
Իսկ թուրքական բանակին F-16 կործանիչներ տրամադրելու թեմայով Բայդենը խոստացել է, որ կանի առավելագույնը, աշխատանքներ կտանի Կոնգրեսում և Սենատում, ինչպես նաև լոբբիստական ուժերին համոզելու գործում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |