Ռազմական13:29, 14 Հուլիս 2023
Reuters. «Կանադայի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող ԱԹՍ-ների էմբարգոն շուտով կարող է չեղարկվել»

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում որոշ աղբյուրներ, որոնց անվանումը գաղտնի է պահվում, նշել են, որ Կանադայի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) էմբարգոն (արգելանք) շուտով կարող է չեղարկվել:
Մասնավորապես նշվում է, որ նման քայլի հավանականությունը մեծացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնեց Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության հայտի արձանագրություններն ուղարկել երկրի խորհրդարանի հաստատմաննը:
Բացի այդ Կանադայի կողմից Թուրքիայի նկատմամբ նման դրական քայլը բացատրվում է հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած երկու երկրների առաջնորդների երկկողմ հանդիպման արդյունքներով:
«Reuters»-ի կողմից Էմբարգոյի հնարավոր կասեցման ակնարկ է համարվում նաև Կանադայի վարչապետի աշխատակազմի հայտարարությունը:
Հայտարարության մեջ ասվում է. «Վարչապետը Վիլնյուսում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի շուրջ քննարկումներ է ունեցել ինչպես Էրդողանի, այնպես էլ ՆԱՏՕ-ում իր այլ գործընկերների հետ: Կանադան շարունակում է հավատարիմ մնալ իր առանցքային կարևորության այն համոզմանը, որ դաշնակիցների միջև պաշտպանական տեխնիկայի առևտրում որևէ սահմանափակում, խոչընդոտ և կամ պատժամիջոց չպետք է լինի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ` հուլիսի 12-ին, Կանադայի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող զենք-զինամթերքի Էմբարգոյի հնարավոր դադարեցման շուրջ բրիտանական մամուլում շրջանառվող լուրերը հերքել էր Կանադայի ԱԳՆ խոսնակ Մելանյա Ջոլին:
«Այն, որ դադարեցվել է Թուրքիայի դեմ կիրառվող զենք-զինամթերքի Էմբարգոն, սուտ է: Կանադան շարունակում է վերահսկել Թուրքիա իրականացվող արտահանումները»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |