Իրավական12:08, 14 Հուլիս 2023
Ինքնորոշման պահանջով քրդերը դատական հայց են ներկայացրել Թուրքիայի պետական խորհուրդ

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դիարբեքիր նահանգի փաստաբանների պալատի անդամներ Հիշյար Օզալփը և Ռըդվան Դալմըշը «Քրդական սփյուռքի համադաշնության» (DİAKURD) անունից դատական հայց են ներակացրել Թուրքիայի պետական խորհրդին:
Փաստաբաններն Անկարայում գտնվող Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանից պահանջել են չեղարկել 100 տարին լրացած Լոզանի պայմանագիրը և քրդերին տալ ինքնորոշման իրավունք։
Իսկ պետական խորհրդին ներկայացված հայցի մասին մանրամասներ են ներկայացրել «Հարավարևելյան լրագրողների ասոցիացիայի» անդամ լրագրողների հետ ունեցած մամուլի ասուլիսում:
«Մենք դիմել ենք, որպեսզի Լոզանի պայմանագիրը 100 տարին լրանալու հիմքով չեղարկվի և Եվրամիության (ԵՄ) քաղաքացիական և քաղաքական իրավունքների համաձայնագրի, ինչպես նաև տնտեսական, մշակությային ու սոցիալական իրավունքների համաձայնագրի 1-ին կետի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համաձայն, կյանքի կոչվեն քրդերի պահանջները»:
Բացի այդ Օզալփն ու Դալմըշը նշել են, որ եթե հայցը մերժվի Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանի կողմից, նրանք կդիմեն երկրի սահմանադրական դատարան:
Փաստաբանները նաև հավելել են. «Ներպետական իրավական համակարգում չհաջողելու պարագայում դիմելու ենք ԵՄ մարդու իրավունքների կոմիտե»:
Նշենք, որ Լոզանի պայմանագիրը կնքվել է 1923-ի հուլիսի 24-ին, որով փաստացի ամրագրվել էին Շվեյցարիայի Լոզան քաղաքում ընթացող 8 ամսյա բանակցությունների և թուրք-հունական պատերազմի (1919-1922թթ.) արդյունքները:
Պայմանագրից մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 29-ին, Թուրքիան հռչակվում է հանրապետություն, իսկ այն բոլոր տարածքները, որտեղ առկա էին քրդեր, ինչպես նաև մի շարք այլ ազգեր և ժողովուրդներ, պաշտոնապես հռչակվում են որպես Թուրքիայի Հանրապետության տարածքային ամբողջականության մի մաս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |