Քաղաքական16:45, 14 Հուլիս 2023
Անկարայում տեղի է ունեցել Գյուլերի և Ահադովի հանդիպումը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Խալիդ Ահադովի հետ։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Գյուլերը նշել է, որ Թուրքիայի ԶՈւ-ն այսուհետ նաև շարունակելու է կիսվել Ադրբեջանի ԶՈւ-ի հետ իր ունեցած ռազմական գիտելիքն ու փորձը։
«Ինչպես մինչ օրս առաջ ենք շարժվել՝ «երկու պետություն, մեկ ազգ» ընկալմամբ, Այնպես էլ այսուհետ վճռական կերպով շարունակելու ենք անել դա»,-հավելել է Գյուլերը։
Բացի այդ թուրք նախարարը ընդգծել է, որ Թուրքիան ինչպես գործողությունների ժամանակ, այնպես էլ հիմա և այսուհետ շարունակելու լինել ադրբեջանցիների կողքին:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի նախագահականի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալյուք Գյորգյունը և պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքջին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |