Հարցազրույց12:12, 15 Հուլիս 2023
«Այսօրվա թուրք-ադրբեջանական հարաբերությունների շրջանակներում Ղարաբաղում ապրող հայերի ապագային չեմ հավատում»․ Սատանովսկի
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետ գոյություն ունի: Եթե Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների փոխգործակցության արդյունքում այլ որոշում չկայացվի, ապա՝ այո։ Մնացած ամեն ինչը տեխնիկական հարցեր են»։
Այս մասին Ermenihaber-ի հետ զրույցում ասել է ռուս հայտնի գիտնական, քաղաքագետ Եվգենի Սատանովսկին՝ մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ ռուս խաղաղապահները 2025 թվականին ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից
Հիշեցնելով հետպատերազմյան շրջանում տեղի ունեցած փոփոխությունները՝ մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված այսպես կոչված Շուշիի հռչակագիրը՝ Սատանովսկին նշել է.
«Պատերազմից հետո մեծ փոփոխություններ եղան. Թուրքիան Ադրբեջանի հետ ստորագրել է Շուշայի հռչակագիրը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս.
Դրանից հետո Իլհամ Ալիևը հստակ ասաց. Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ Ադրբեջանի քաղաքացիություն են ստանում, ադրբեջանական անձնագրեր են ստանում և ապրում են այսօրվա Ադրբեջանի օրենքներով, կա՛մ հեռանում են։
Ըստ իս՝ այս իրավիճակում հայ ժողովրդին անհրաժեշտ է անել հետևյալը, քանի դեռ ժամանակ կա՝ փրկել Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, առաջին հերթին կանանց ու երեխաներին։ Ինչ վերաբերում է այսօրվա թուրք-ադրբեջանական հարաբերությունների շրջանակներում Ղարաբաղում ապրող հայերի ապագային, ապա ես չեմ հավատում դրան, ինչպես նաև հայերի ապագային Թուրքիայում»,- եզրափակել է Սատանովսկին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Վարդանյանի՝ քանի դեռ հստակ սահմանված չէ նոր իշխանությունների արտաքին քաղաքականության կուրսը, չենք կարող ասել, թե նոր Սիրիան ինչպիսի հարաբերություններ կցանկանա ունենալ ՀՀ-ի հետ։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |