Քաղաքական10:24, 17 Հուլիս 2023
Ներդրումային ծրագրերի նպատակով Էրդողանը մեկնում է Ծոցի երկրներ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով կգտնվի Ծոցի 3 երկրներում:
«Ի պատասխան ստացված հրավերների՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթով կայցելի Սաուդիան Արաբիա, Կատար, ապա Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)»։
Նշվում է, որ սպասվող բանակցություններում քննարկվելու են Թուրքիայի և վերոհիշյալ երկրների միջև երկկողմ հարաբերություններին, մի շարք այլ ոլորտներում ներդրումային ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:
Քննարկման օրակարգում լինելու են նաև համաշխարհային և տարածաշրջանային խնդիրներ:
Բացի Ծոցի 3 երկրներ պլանավորվող այցերից հաղորդվում է, որ Էրդողանը անկախության օրվա առթիվ հուլիսի 20-ին պաշտոնական այցով մեկնելու է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ):
Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում այսպես կոչված հանրապետության նախագահ Էրսին Թաթարի և Էրդողանի միջև, որտեղ կողմերը մտքեր են փոխանակելու Կիպրոսի խնդրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյայլ:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը մասնակցելու է նաև ՀԿԹՀ-ի արևմտյան հատվածում գտնվող Էրջանի օդանավակայանի նոր տերմինալի և թռիչքուղու բացման արարողությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |