Տնտեսական12:14, 17 Հուլիս 2023
ԱՄՆ-ն և Թուրքիան ավելի են խորացնում իրենց հարաբերությունները

ԱՄՆ-ի առևտրի պալատի ԱՄՆ-Թուրքիա գործարար խորհրդի տնօրեն Ջեննիֆեր Միելը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև Վաշինգտոնում և Անկարայում սպասվում են ներդրումային և առևտրային բանակցություններ: Նաև նշել է, որ երկու երկրների միջև ավելի բարձր մակարդակի համագործակցության դեպքում այս բանակցությունները կողմերի համար լավ արդյունքների կհանգեցնեն։
Շեշտել է, որ այս բանակցությունները կմիավորեն թուրք քաղաքական գործիչներին ԱՄՆ-ի գործընկերների հետ՝ բարելավելու շուկայի հասանելությունը և խորացնելու համագործակցությունը թվային առևտրի, էներգետիկայի և կլիմայի ոլորտներում, իսկ մասնավոր սեկտորը կաջակցի կառավարության բանակցություններին, կներկայացնի փոխանցեն իրական տնտեսության վրա կառավարության կարգավորումների ունեցած ազդեցությունը։
Միելը նաև հայտարարել է, տնտեսության նոր թիմը լավ է մեկնարկել և ամերիկյան ընկերություններն ուշի-ուշով հետևում են Թուրքիայի մակրոտնտեսական բարեփոխումներին և գործարար միջավայրի բարելավմանը։ Ինչպես նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն միասնության զորեղ ազդակ է տվել հատկապես պաշտպանական և օդատիեզերական ընկերություններին և ըստ այդմ՝ հուլիսի 25-28-ը Ստամբուլում կանցկացվի պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային տոնավաճառը (IDEF 2023), որի շրջանակներում ամերիկյան ընկերությունները կհանդիպեն թուրք պաշտոնյաների հետ։
Կողմերը նաև հանդիպումներ կանցկացնեն սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ, իսկ հոկտեբերին Թուրքիայում կնշեն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը և Ամերիկայի և Թուրքիայի բիզնես ոլորտում բարեկամության 100-ամյակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |