Ռազմական12:16, 17 Հուլիս 2023
Թուրքիան «Bayrakar TB2» անօդաչուներ է վաճառել Կոսովոյին
Կոսովոն Թուրքիայից գնել է թուրքական արտադրության «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խմբաքանակ։ Այդ մասին, ըստ «Reuters», հայտնել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին։
Վերջինս Facebook-ում լուսանկար է հրապարակել պաշտպանության նախարարի հետ ԱԹՍ-ի դիմաց՝ նշելով. «Անտանգության նպատակով արված վերջին ծախսերը երկիրն ավելի անվտանգ են դարձնում»։
Գործարքի մանրամասներն առայժմ հայտնի չեն։ Նույն գրառման մեջ նշվում է, որ վերջին երկու տարվա ընթացքում Կոսովոյի բանակի անձնակազմը 80 տոկոսով ավելացել է։
Նշենք, որ Թուրքիան այս պահի դրությամբ վերոհիշյալ ԱԹՍ-ների վաճառքի ու մատակարարման գործարք է կնքել աշխարհի 31 երկրի հետ:
«Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ները փորձարկումների ժամանակ օդում անցկացրել 27 ժամ 3 րոպե՝ դրանով իսկ թարմացնելով այդ դասի ԱԹՍ-ների թռիչքի երկարության ռեկորդը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |