Քաղաքական16:57, 17 Հուլիս 2023
Ռուսաստանը դուրս է եկել Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագրից

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 17-ին լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագրով իր ստանձնած պատրավորությունները:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը հացահատիկային միջանցքի գործարկումը կրկին կապահովի համաձայնագրով սահնմանված համապատասխան պայմանների կյանքի կոչման պարագայում:
Նա նաև ընդգծել է. «Համաձայնագրի դադարեցումը կապ չունի Ղրիմի կամրջի վրա այսօր տեղի ունեցած հարձակման հետ: Նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ էր հայտարարել նման որոշման կայացման մասին»:
Նախքան Սաուդիան Արաբիա մեկնելն Աթաթուրքի անվան օդանավակայանում տված մամուլի ասուլիսի ժամանակ թեմային անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Չնայած այսօր արված հայտարարությանը՝ հավատում եմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ մարդասիրական այս կամուրջը շարունակվի օգտագործվել»,- ասել է Էդրողանը:
Նշենք, որ Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագիրը կնքվել էր 2022-ի հուլիսի 22-ին Ստամբուլում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |