Տնտեսական13:05, 18 Հուլիս 2023
Անգլիան մտադիր է ընդլայնել ազատ առևտուրը Թուրքիայի հետ

Անգլիայի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Անգլիան մտադիր է Թուրքիայի հետ բանակցություններ սկսել՝ երկու երկրների միջև առկա ազատ առևտրի համաձայնգագրի, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների և թվային ոլորտի համապարփակ ընդլայնման նպատակով:
Նման մտադրությունը բացատրվում է գործող համաձայնագրի բավականին հին լինելով: Բացի այդ, նշվում է, որ կարող է ամբողջովին նոր փաստաթուղթ ստորագրվել:
«Սակայն մինչև հաջորդ տարի պաշտոնական բանակցություններ դեռ չեն սպասվում»,- ասվում է հաղորդագրությա մեջ:
Թուրքիայի և Անգլիայի միջև ազատ առևտրի համաձայնագրին է անդրադարձել նաև առևտրի նախարար Քեմի Բադենոքը:
«Անհամբերությամբ սպասում եմ աջակցելու Անգլիայի և Թուրքիայի միջև համաձայնագրով կարգավորվող առևտրային հարաբերությունների խորացմանը»:
Նշենք, որ 2022-ին, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել էր 23.5 մլրդ ֆունտ ստերլինգ (30.7 մլրդ դոլար):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |