Քաղաքական13:59, 18 Հուլիս 2023
Զելենսկի. «Սևծովյան հացահատիկային միջանցքը հարցով պաշտոնական ազդակներ ենք հղում Թուրքիային և ՄԱԿ-ին»բայց առանց Ռուսաստանի

Սևծովյան հացահատիկային միջանցքը պետք է շարունակի գործել, բայց առանց Ռուսաստանի։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆիրովի փոխանցմամբ՝ այս մասին աֆրիկացի լրագրողներին տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Առանց Ռուսաստանի Դաշնության ամեն ինչ պետք է արվի, որպեսզի կարողանանք օգտվել սևծովյան միջանցքից: Մենք չենք վախենում, մեզ դիմեցին նավեր ունեցող ընկերությունները, նրանք ասացին, որ պատրաստ են, եթե Ուկրաինան բաց թողնի, իսկ Թուրքիան թույլ տա անցնել, այդ դեպքում բոլորը պատրաստ են շարունակել հացահատիկի մատակարարումը»,-Զելենսկիի խոսքերն է մեջբերում Նիկիֆորովը։ Նախագահը հիշեցրել է, որ եղել է երկու համաձայնագիր՝ Ուկրաինա-Թուրքիա-ՄԱԿ, իսկ մյուսը՝ Ռուսաստան-Թուրքիա-ՄԱԿ։
«Հետևաբար, երբ Ռուսաստանն ասում է, որ դադարեցնում է համաձայնագրի գործողությունը, խափանում է իր պայմանավորվածությունները ոչ թե մեզ հետ, այլ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Մենք նրանց հետ որևէ պայմանավորվածություն չենք ունեցել։ Ես հանձնարարել եմ մեր արտգործնախարարությանը Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ազդանշանից հետո պատրաստել մեր պաշտոնական ազդակները ՄԱԿ-ին և Թուրքիային, որպեսզի նրանք ինձ՝ որպես Ուկրաինայի նախագահի պատասխանեն, որ պատրաստ են շարունակել մեր նախաձեռնությունը»,- ասել է Զելենսկին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախքան վարչապետի այցը, մայիսի 5-ին Թուրքիա է մեկնել Իրաքի ԱԳՆ-ի հարևան երկրների վարչության պետի գլխավորած պատիրակությունը։

Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Թուրքիայում 65 և բարձր տարիքի քաղաքացիների թիվը գերազանցել է 8.7 միլիոնը՝ կազմելով բնակչության շուրջ 10.2%-ը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |