Քաղաքական12:03, 19 Հուլիս 2023
Հարցում․ ընդդիմության պարտության գլխավոր մեղավորը Քըլըչդարօղլուն է
Թուրքական «Optimar» հետազոտական կազմակերպությունը հուլիսի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցում է անցկացրել:
Մասնավորապես 2.350 անձի ներգրավմամբ կատարված հետազոտության շրջանակներում մասնակիցներին հարց է ուղղվել, թե մայիսի 28-ի ընտրություններին ի՞նչու են քվեարկել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին:
Հարցվածների 21.6%-ը պատասխանել է. «Քանի որ վստահելի է», 17.3%-ը՝ «Քանի որ կայունություն է ապահովում», իսկ 9.6%-ը՝ «Քանի որ չենք աջակցում Ժողովրդահանրապետական (ԺՀԿ-CHP) և Ժողովրդադեմոկրատական (ԺԴԿ-HDP) կուսակցությունների համագործակցությանը»:
Հարցման ընթացքում մասնակիցները պատասխանել են նաև «Ի՞նչու եք Քըլըչդարօղլուին ձայն տվել» հարցին:
Նրանց 16%-ը քեմալական և գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին ձայն են տվել, քանի որ ցանկացել են, որպեսզի այդ շրջանում իշխանության վարած քաղաքականությունը փոխվի:
14.2%-ը ընդդիմադիր թեկնածուի օգտին քվեարկելը կապել են այդ ժամանակ տիրող տնտեսական վիճակի բարելավման, իսկ 9.5%-ը՝ նրա «ազնիվ և վստահելի քաղաքական գործիչ լինելու հետ»:
Հարցման շրջանակներում կազմակերպությունը փորձել է պարզել նաև, թե մարդկանց կարծիքով՝ ընդդիմադիրներն ինչու չհաջողեցին ընտրություններում:
Այսպիսով «Ընդդիմադիրների պարտության պատճառը ի՞նչն էր» հարցին մասնակիցների 25.1%-ը պատասխանել է. «Այն, որ հանրությանը չէր ներկայացվում իրականացվելիք քաղաքականության տեսլականը»:
19.3%-ը ընդդիմադիրների պարտության պատճառ են համարել Քըլըչդարօղլուի միասնական թեկնածու լինելը, իսկ 12.6%-ը՝ ժողովրդի փոփոխություններին դեմ լինելը:
Իսկ «Ձեր կարծիքով՝ ընդդիմադիրների պարտության մեջ ո՞վ է ամենից շատ մեղավոր» հարցին ի պատասխան, մասնակիցների մեծամասնությունը մատնանշել է Քեմալ Քըլըչդարօղլուին:
Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններում հաղթելու հավակնորդները երկուսն էին՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ, Թուրքիայի գործող նախագահ և իշխանական «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը և քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ, ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:
Նախագահական ընտրությունները Թուրքիայում կայացել էին երկու փուլով՝ մայիսի 14-ին և մայիսի 28-ին, որտեղ էլ ձայների շուրջ 5% տարբերությամբ Էրդողանը վերընտրվել էր նախագահի պաշտոնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |