Քաղաքական10:04, 19 Հուլիս 2023
Կատարն ու Թուրքիան համատեղ հայտարարություն են ստորագրել

Հուլիսի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Կատար: Այդ երկրի ամիրա շեյխ Թեմիմ բին Համեդ ալ Սանին Էրդողանին պաշտոնական արարողությամբ դիմավորել է մայրաքաղաք Դոհայում:
Դրան հաջորդել է Լուսայիլ պալատում Թուրքիայի և Կատարի ղեկավարների գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը:
Տեղեկացվում է, որ հանդիպման սկբզնահատվածում Թուրքիայի և Կատարի միջև հայտարարություն է ստորագրվել, որով երկրները հայտնել են իրենց գոհունակությունը՝ դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակի հաստատման կապակցությամբ:
Հայտարարությունը ստորագրվել է արտգործնախարարների կողմից: Թուրքական կողմից իր ստորգագրությունն է դրել Հաքան Ֆիդանը, իսկ Կատարական կողմից՝ շեյխ Մուհամմադ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ Սանին:
Նշենք, որ ավելի ուշ տեղի է ունեցել նաև երկու երկրների առաջնորդների երկկողմ հանդիպումը, որից հետո Էրդողանը Կատարի ղեկավարին նվիրել է թուրքական արտադրության «Togg» մակնիշի ավտոմեքենա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |