Քաղաքական10:55, 19 Հուլիս 2023
Հունաստանի արտգործնախարար․ «Թուրքիայի հետ առաջին քայլն արված է և սկսվում է երկխոսության նոր գործընթաց»

Հունաստանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Յորգո Երապետիտիսին հարցազրույց է տվել հունական «Kathimerini» թերթին, որտեղ անդրադարձել է թուրք-հունական հարարբերությունների նոր շրջանին։
Արտգործնախախարարը մասնավորապես նշել է, որ առաջին քայլն արված է և սկսվում է երկխոսության նոր գործընթաց, ինչպես նաև հավելել․ «Իրական բարեկամության, խաղաղության և համագործակցության համար այս գործընթացը պետք է լինի հետևողական և կրի շարունակական բնույթ։ Նախորդ կոնֆլիկտային շրջանը թե՛ երկու երկրների և թե՛ տարածաշրջանի կայանությանը վնաս է հասցրել»։
Նա նաև նշել է, որ Հունաստանի նպատակը վստահության և կայունության վրա հիմնված հարարբերություններն են։
Հիշեցնենք, որ նախագահ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Միցոտակիսը Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ 2016 թվականից երկու երկրների միջև տեղի չունեցող Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդը կանցկացվի աշնանը Սալոնիկում։ Գործընթացի հետամուտությունը տրվել է արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանին և Յորգո Երապետիտիսին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |