Ռազմական13:06, 20 Հուլիս 2023
Թուրքիայի ռազմական արտադրանքի արտահանման ծավալներն ավելացել են 37.5%-ով
Ամերիկյան «DefenseNews» պարբերականը հրապարակել է ուսումնասիրություն՝ կապված Թուրքիայի պաշտպանական ռազմական արտադրանքի արտահանման հետ:
Նշվում է, որ 2022-ին այդ արտահանման ծավալները 2021-ի համեմատ ավելացել են 37.5%-ով:
Պարբերականը, հիմնվելով Թուրքիայի պաշտպանական և օդատիեզերական ռազմադրյունաբերողների ասոցացիայի (SASAD) տվյալների վրա, ընդգծում է, որ օդատիեզերական և պաշտպանական ռազմարդյունաբերական արտահանման ծավալները 2022-ին հասել են աննախադեպ մակարդակի՝ կազմելով 4.4 մլրդ դոլար:
Հետազոտության մեջ կարևոր տեղ է հատկացվել նաև Թուրքիայում արտադրվող «ALPAR» տեսակի զինվորական ամենագնացների և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտահանման տվյալներին:
Ըստ այդմ՝ 2021-ին վերոհիշյալ ռազմամթերքի արտահանման ծավալները կազմել են 3.2 մլրդ դոլար, ինչն էլ 2022-ին մեծ տեմպերով շարունակել է ավելանալ:
Այս առիթով մեջբերվում է օդատիեզերական և պաշտպանական ռազմարդյուանբերության ոլորտի թուրք մասնագետ Օզգյուր Էքշիի խոսքերը:
«Թուրքիայից ռազմական արտադրանքի արտահանման մեջ մեծ մաս են կազմում ցամաքային համակարգերն ու անօդաչու թռչող սարքերը»:
Նշենք, որ SASAD-ի 2022-ի հաշվետվության համաձայն՝ Թուրքիայի օդատիեզերեկան և պատշապանական ռազմարդյունաբերության ոլորտի արտահանումների ծավալը 2021-ի համեմատ աճել է 20%-ով՝ հասնելով 12.2 մլրդ դոլարի:
Բացի այդ, ոլորտում ռազմամթերքի կատարելագործման և մշտապես թարմացվող տվյալների հիման վրա կատարվող աշխատանքների բարելավման համար կատարվել է 2.1 մլրդ դոլարի ներդրում:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների՝ 2023-ին ռազմամթերքի արտահանման ծավալները կհասնեն 6 մլրդ դոլարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |