Քաղաքական16:09, 20 Հուլիս 2023
Էրդողանը վերահաստատել է թուրքական դիրքորոշումը Կիպրոսի հիմնախնդրի հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետության Էրջանի օդանավակայանի նոր տերմինալի և թռիչքուղու բացման արարողությանը:
Էրդողանը բացման արարողության ելույթում անդրադարձել է Կիպրոսի խնդրին, նորից առաջ քաշելով թուրքական այն դիրքորոշումը, թե «Կիպրոս կղզում պետք է լինի 2 առանձին պետություն»։
«Ես կրկնում եմ իմ կոչը: Աջակցե՛ք կղզում երկու պետությունների կողք կողքի ապրելու գաղափարին»:
Հիշեցնենք, որ Էրդողանի Հյուսիսային Կիպրոս այցելության մասին դեռևս նախագահի աշխատակազմի կողմից հայտարարություն էր տարածվել հուլիսի 17-ին:
Նշենք, որ 1974թ. հուլիսի 20-ին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և կղզու հյուսիսային մասը զավթվեց թուրքական բանակի կողմից։ 1983թ. թուրքերն այդ տարածքում հիմնեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», ինչն ավելի ամրապնդեց բաժանումը։ Վերջինս պաշտոնապես ճանաչված է միայն Անկարայի կողմից, մինչդեռ կղզու հարավային մասում գտնվող Կիպրոսի Հանրապետությունը ոչ միայն ճանաչվեց աշխարհի մնացած բոլոր երկրների կողմից, այլև 2004թ. մայիսին դարձավ Եվրամիության անդամ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |