Քաղաքական18:07, 25 Հուլիս 2023
Քըլըչդարօղլու․ «Ներոնն վառեց Հռոմը, Էրդողանն էլ վառում է Թուրքիան»

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում անկացված ԺՀԿ ժողովի ընթացքում։
Քըլըչդարօղլուն քննադատել է երկրի ներկայիս իշխանությունների տնտեսական վատ քաղաքականությունը։
«Մենք իրականացվող գործընթացը համարում ենք տնտեսական բնաջնջում»։
Այդ ամենն ընդդիմադիր կուսակցության առաջնորդը բացատրում է 2023-ի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքի մեծացմամբ։ Նշված ժամանակահատվածում այն միայն աճել է 900 մլրդ լիրայով։
Նա նաև անդրադարձել է երկրում մամուլի ազատության սահմանափակմանը՝ հիշեցնելով, որ հուլիսի 24-ին լրացել է Թուրքիայում մամուլի գրաքաննադատության վերացման 115-րդ տարելիցը։
Քըլըչդարօղլուն նշել է, որ Թուրքիայի բանտերում բազմաթիվ լրագրողներ կան։
«Մենք ականատես ենք լինում մամուլի նկատմամբ կիրառվող ճնշումներին, ինչպես նաև գիտենք, որ ճշմարիտ լուրերի հրապարակումն արգելափակվում է։ Թուրքիան մամուլի ազատություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 165-րդ տեղը»,- հավելել է ընդդիմադիր քաղաքական գործիչը։
ԺՀԿ առաջնորդը նաև զուգահեռներ է անկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հռոմի Ներոն կայսեր միջև։
«Ներոնը վառել է Հռոմը, Էրդողանն էլ վառում է Թուրքիան»։
Նշենք, որ պատմական աղբյուրների վկայությամբ՝ Հռոմը հրդեհվել է կայսր Ներոնի հրամանով, որպեսզի նա իր պալատի տանիքից դիտի վիթխարի կրակը և ոգեշնչվելով քնար նվագի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |