Քաղաքական16:37, 25 Հուլիս 2023
Թուրքիան ու ԱՄՆ-ն հուսով են, որ ՌԴ-ն կվերադառնա հացահատիկի գործարքին

ԱՄՆ պետքարտուղարությունը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դրական արդյունքներ կտա Սևծովյան հացահատիկի համաձայնագրի երկարաձգման հարցում։
Թեմային արձագանքել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում Պուտինի ու Էրդողանի միջև կայանալիք հանդիպման արդյունքում այդ հարցով դրական որոշում կկայացվի։
Ռուսաստանը «հացահատիկի գործարքից» դուրս գալու մասին հայտնել էր հուլիսի 17-ին, երբ լրացավ գործարքի երկարաձգման վերջնաժամկետը։ Կրեմլում այս քայլը պատճառաբանում են նրանով, որ սևծովյան համաձայնագրի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս էր հայտնել, որ Թուրքիան կնպաստի բոլոր մասնակիցների վերադարձին Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ ասել էր, որ Սև ծովով հացահատիկի գործարքի շարունակումն անհնարին է առանց Ռուսաստանի մասնակցության:
«Ուկրաինան փորձում է այլընտրանքային ուղի մշակել, բայց մենք՝ որպես թուրքական կողմ, համոզված ենք, որ հարկ է ռուսներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Ցանկացած այլ տարբերակ վտանգավոր կլինի, դա մենք նշել ենք նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հարցը քննարկելիս», - նշել էր Ֆիդանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |