Քաղաքական12:26, 26 Հուլիս 2023
Իսրայելական թերթը համեմատականներ է անցկացրել Էրդողանի և Նեթանյահուի միջև

Իսրայելական «Haaretz» թերթը հրապարակել է վերլուծություն, որտեղ համեմատականներ են անցկացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև:
Վերլուծության մեջ նշվում է, որ Նեթանյահուն կարող է միայն նախանձել Էրդողանին, քանի որ Թուրքիայի նախագահն ի տարբերություն իրեն «կարող է արտաքին քաղաքականություն վարել միարժամանակ Մոսկվա-Վաշինգտոն և Ուկրաինա-Ռուսաստան» ուղղություններով (նկատի է առնվել այն, որ նշված երկրները գտնվում են միմյանց հետ հակասությունների և համակարտության մեջ):
Իսրայելական թերթի վերլուծության մեջ տեղ են գտել նաև հակասական գնահատականներ թուրք-ռուսական և թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ:
Թերթը համոզմունք է հայտնում, որ Թուրքիայի «ամենամոտ ընկերը» ԱՄՆ-ն է՝ միարժամանակ նաև նշելով, որ Թուրքիայի ռուս-ուկրաինական պատերազմում ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մաս չկազմելը խոսում է Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերմության մասին:
Որպես ռուս-թուրքական լավ հարաբերությունների ապացույց ներկայացվում է այդ երկրների միջև 2022-ի առևտրաշրջանառության տվյալներ՝ նշելով որ այն գրեթե կրկնապատկվել է:
Ըստ այդմ՝ Ռուսաստանից Թուրքիա արտահանումների ծավալը կազմել է 59 մլրդ դոլար, իսկ Թուրքիայից Ռուսաստան՝ 10 մլրդ:
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Էրդողանի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Նեթանյահուն Թուրքիա պետք է այցելեր հուլիսի 27-ին, ինչը սակայն ավելի ուշ չեղարկվեց Իսրայելի վարչապետի առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |