Քաղաքական15:27, 27 Հուլիս 2023
Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի իշխանություններին

Հուլիսի 27-ի առավոտյան Իսրայելի ազգային անվտանգության նախարարը՝ Իթամար Բեն Գվիրը ծայրահեղ աջակողմյան «Հրեական ուժ» կուսակցության (ՀՈՒԿ) առաջնորդ Նաջաֆի և Գալիլեայի զարգացման նախարար Յիցհակ Վասերլաուֆի հետ Իսրայելի ոստիկանական ուժերի հսկողությամբ մուտք են գործել Մասջիդ Ալ-Աքսա մզկիթ։
Բեն Գվիրը մասնավորապես հայտնել է․ «Սա իսրայելցի ժողովրդի համար ամենակարևոր վայրն է, որտեղ մենք պիտի վերադառնանք և ցույց տանք մեր ինքնիշխանությունը»։
Այս առնչությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է գրավոր հայտարարություն, որտեղ խստորեն դատապարտել է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի կողմից Մասջիդ Ալ-Աքսա մզկիթ մուտք գործելը, որը պաշտոնական Անկարան որակել է իբրև հարձակումը։
Հայտարարության մեջ պահանջվում է թույլ չտալ, որ Մասջիդ Ալ-Աքսա մզկիթի սրբությունը ոտնահարող և միջազգային իրավունքի վրա հիմնված պատմական կարգավիճակը խախտող սադրանքներ տեղի ունենան։ Հետևաբար Թուրքան Իսրայելի իշխանություններին կոչ է անում լրջորեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցները, որպեսզի լարվածությունը չսրվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |