Տնտեսական12:27, 27 Հուլիս 2023
Չինաստանի արտգործնախարար․ «Մենք աջակցում ենք Թուրքիայի ռեգիոնալ և միջազգային դերակատարմանը»

Թուրքիայի կառավարության հրավերով հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Վերջինս բացի Չինաստանի արտգործնախարարարի պաշտոնը զբաղեցնելուց հանդիսանում է նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ և արտաքին հարաբերությունների կենտրոնական կոմիտեի տնօրեն։
Չինաստանի արտգործնախարարը հայտնել է, որ պատրաստ են աշխատել Թուրքիայի նորակազմ կառավարության հետ՝ ամրապնդելու փոխադարձ ռազմավարական վստահությունը և համակարգումը։
Նա մասնավորապես հայտարարել է․«Մենք աջակցում ենք Թուրքիայի՝ տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում ունեցած կարևոր դերակատարումը և դեմ ենք ցանկացած արտաքին ուժի միջամտությանը Թուրքիայի ներքին գործերին»:
Չինաստանի արտգործնախարարը նաև հավելել է, որ որպես զարգացող շուկայական տնտեսությունների և խոշոր զարգացող երկրների ներկայացուցիչներ Չինաստանը և Թուրիքան կիսում են մեծ ընդհանուր շահեր և համագործակցության վիթխարի ներուժ։
Ընդգծելով երկու երկրների էներգետիկայի, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը՝ Ին նշել է, որ Չինաստանը ցանկանում է ավելի շատ որակյալ ապրանքներ ներմուծել Թուրքիայից, աջակցում է երկրների միջև առևտրային հարաբերություններում տեղական արժույթների կիրառմանը և ցանկանում խրախուսել ավելի շատ չինական ընկերությունների, որպեսզի զարգացնեն բիզնեսը և ներդրումներ անեն Թուրքիայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |