Միջազգային10:11, 28 Հուլիս 2023
ԱՄՆ կոնգրեսականը շարունակում է ընդդիմանալ Թուրքիային F16-երի վաճառելուն
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շարունակում էդեմ լինել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան հանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում իր առարկությունը։
Մենենդեսը վերջերս հարցազրույց է տվել. «Մենք շարունակում ենք բարձրաձայնել մեր մտահոգությունները։ Ոչ մի նոր բան չկա: Այդ ինչպե՞ս է մեզ ձեռնտու, եթե փորձենք F-16-երը վաճառել մի երկրի, որը ՆԱՏՕ-ի անդաների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում»։
Թուրքական աղբյուրը շեշտում է, որ Մենենդեսը դեմ էր արտահայտվում այս գործարքին Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների, Անկարայի կողմից Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը խոչընդոտելու և Հունաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության պատճառով։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական Վաշինգտոնի՝ F-16-երի արդիականացումն ու արդիականացված նոր խմբաքանակի վաճառքը Թուրքիային համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ Սիրիայում կարգուկանոն հաստատվելուց հետո Թուրքիան կարող է ծովային իրավասության քայլեր ձեռնարկել։
Նշվում է, որ Թուրքիայի ռազմական մոբիլիզացիան նման է 2019-ի Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններից առաջ տիրող իրավիճակին։
Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը վճռաբար արձագանքել Իսրայելի գործողություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
D-8-ի շրջանակներում Թուրքիայի նախագահը պակիստանցի, իրանցի և եգիպտոսցի իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |