Հոդված20:26, 28 Հուլիս 2023
Թուրք վերլուծաբանը խոսում է 100 տարեկան Թուրքիայի առջև ծառացած 3 խոչընդոտներից
Թուրքական իշխանամերձ «Sabah» օրաթերթի թղթակից Բերջան Թութարը լրատվամիջոցի կայքում հրապարակել է «Թուրքիայի հարյուրամյակի առջև ծառացած 3 խոչընդոտ» վերլուծական հոդվածը։ Հեղինակը ներկայացրել է իր տեսակետն Արևմուտքում տիրող իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել է այնտեղ տիրող բարքերին ու սոցիալական դրսևորւմներին։
Թուրք վերլուծաբանը տվել է նաև գնահատականեր աշխարհաքաղաքական զարգացումներին՝ մատնանշելով դրանցում Թուրքիայի ունեցած դերը։ Իսկ վերջում, թեման հասցնում է Արմուտքի փլուզմանը և թվարկում պատճառները։
Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև։
«Աշխարհն ու մարդկությունն անցնում են ծայրահեղ նշանակալի փորձության միջով։ Ցնցվում է Արևմուտքի հեգեմոնիան (գերիշխանությունը)։ Արդյունաբերության ու ծառայությունների շնորհիվ կայուն զարգացում ապրող, մի բուռ քաղաքում կենտրոնացած տեխնոկրատների և պրոֆեսիոնալների բանակի կողմից կառավարվող նեոլիբերալ (նեոազատական) գլոբալիզացիայի ժամկետն արդեն ավարտվում է։
Ինչպես նշել է Ջոել Քոթքինը (ամերիկացի քաղաքագետ), բյուրոկրատական տոխնորկրատիան հակառակ է շրջվել դեսպոտիզմի (բռնակալություն) և Յակոբինյան ինքնության (քաղաքական ակումբ՝ ստեղծված ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում՝ 18-րդ դարում) քաղաքականության վրա հիմնված տոտալ մոդեռնիզացիայի ըմբռնմանը։
Արևմտյան պարադիգմայի (ձեռքբերած բոլոր գիտական նվաճումների համընդհանուր ճանաչում) պարտադրած լիբերալ արժեքների փոխարեն, աշխարհն արդեն սահմանափակվում է՝ ըստ աշխարհաքաղաքական կարիքների, որոնք ձևավորվել են կորոնավարակի, էներգիայի և ուտելիքի ճգնաժամերի հետևանքով։
Թուրքիան «նեոլիբերալ շուկայական քաղաքակրթության» փոխարեն ստեղծում է բազմաբևեռ աշխարհ, որտեղ երևում են Չինաստանի, Ռուսասաստանի և Հնդկաստանի պես վերելք ապրող դերակատարները (միջազգային խաղացողներ)։
Այսպիսով այս պահին զարգացում է ապրում ոչ թե Արևմուտքը, այլ նոր տարածաշրջանային ուժերն ու բլոկները։ Վերջին 20 տարում աշխարհի տնտեսության այն մասը (65%), որը վերահսկվում էր Մեծ յոթնյակի երկրների (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Անգլիա և ԱՄՆ) կողմից, արդեն փոքրացել է՝ հասնելով 44 %-ի։ Նոր իրողությունները փոխում են նաև հարստության և ուժի աշխարհագրությունը։
Բարի, հապա ի՞նչն է Արևմուտքի համար հակառակ ձևով դասավորվում, որտե՞ղ նրանք սխալվեցին։
Այդ երեք սխալից առաջինը տնտեսական և արդյունաբերական կայուն ուժերի հարաբերակցության փոփոխությունն է։ Երկրորդը՝ դեմոգրաֆիական (ժողովրդագրական) փոփոխությունն է, այսինքն մարդկային ռեսուրսի ներուժի արհամարումը։ Եվ երրորդը՝ նեոմշակույթի արժեքի ընկալման անկարողությունը, որն առնվազն նեոտնտեսական կապիտալի չափ ծայրահեղ կարևորություն ունի։
Սկսենք առաջին սխալից․․․ նրանք, կենտրոնանալով Արևմտյան աշխարհի իրենց տնտեսության համար հավելյալ բեռ հանդիսացող կանաչ, կամ ածխածնի իմպերիալիզմի (կայսերապաշտություն) վրա, շրջակա միջավայի ազդեցության պատճառով դիվահարեցին ածուխը, նավթը և գազը (հանածո վառելիք), մինչդեռ զարգացող պետությունների մեծ մասը մշակում է հանածո վառելիքները և ներմուծելով հզորացնում իր տնտեսությունը։
Կանաչ իմպերիալիզմը նույնիսկ Գերմանիայի պես դևերին է ցնցում։ Արձագանքը եղավ այն, որ էլեկտրաէներգիայի բարձր սակագների հետևանքով ձևավորված կյանքի թանկացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում կրկին արթնացրեց ռասիստական ու պոպուլիստական «իրավունքները»։
Արևմուտքի երկրորդ հաշմանդամությունը նրա նվազող բնակչությունն է։ Ինչ էլ որ լինի, մարդը դեռևս շարունակում է լինել ամենակարևոր ու վճռորոշ ռեսուրն աշխարհում։ Ակնհայտ է, որ Արևմուտքը զուրկ է նորարարության համար կարևորագույն նշանակություն ունեցող տաղանդավոր և եռանդուն երիտասարդներից։
Հետևաբար Կանադան, ԱՄՆ-ն և Գերմանիան իրենց դեմոգրաֆիկ անկումը հաղթահարելու նպատակով ավելի շատ զիջումների է գնում օտարերկրացիներին։ Մինչ նվազող բնակչության պատճառով Նյու Յորքում ապրող երիտասարդների թիվն արագորեն քչանում է, Սան Ֆրանցիսկոյում ավելի շատ շներ են ապրում, քան երեխաներ։ Իսկ ամերիկյան Սիեթլ քաղաքը վերածվել է մի քաղաքի, որտեղ երեխաների թվից ավելի մեծ թիվ են կազմում կատու ունեցեղ տնային տնտեսությունները։
Իսկ երրորդ հիմնախնդիրը Արևմուտքի մշակութային անկումն է։ Սրա պատճառն էլ Արևմտյան էլիտայի կողմից սեփական հասարակության և արժեքների դեմ մղվող մշակութային պատերազմն է։ Նրանք ակնհայտորեն արհամարում են ազգային ավանդույթը։ Այդ իսկ պատճառով Արևմուտքում բնակվող 18-29 տարեկան երիտասարդների երեքից երկուսը հավատում է, որ հայրենասիրությունը հնացած արժեք է։
Արևմուտքի փլուզումն արագացնող այս երեք դինամիկ սխալը միարժամանակ մեծ վտանգ է ներկայացնում Թուրքիայի, Չինաստանի և Ռուսաստանի նման երկրներից յուրաքանչյուրի համար։ Գուցեև հենց մենք ամենազգայուն երկիրն այս հարցում։
Այս խնդիրները հաղթահարելու համար մենք պիտի հասնենք Օսմանյան ունիվերսալությունն ամփոփող կոսմոպոլիտիզմ բազմազանությանը (գաղափար, ըստ որի՝ բոլորը հավասար են), հավասարությանը և արդարությանը։ Եթե մենք կրկնենք նույն սխալները, ապա մենք էլ կցանենք մեր իսկ փլուզման սերմերը: Սակայն ի տարբերություն Արևմուտքի՝ մեզ սպասվում է մեծ ապագա, հանուն որի պիտի դիմենք պատերազմելու ռիսկին։ Այդ իսկ պատճառով մենք պետք է ունենանք անթերի ռազմավարություն, որը մեկ առ մեկ կվերացնի Թուրքիայի հարյուրամյակի առջև ծառացած խոչընդոտները»։
Հիշեցնենք, որ ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է 100 տարի առաջ՝ 1923թ․ հոկտեմբերի 29-ին։
Հ․ Գ․ Արևմուտքում տիրող իրավիճակը քննադատող այս հեղինակը 2014-ին հրապարակել է «Ճակատագիրը մթություն չէ» գիրքը, որտեղ ծավալուն անդրադարձ է արել Արևմուտքի կողմից իրականցվող քաղաքականությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |