Քաղաքական17:04, 31 Հուլիս 2023
Անկարայում կայացել է Ֆիդան-Բայրամով հանդիպումը
![Անկարայում կայացել է Ֆիդան-Բայրամով հանդիպումը](https://www.ermenihaber.am/news_images/85/253098_2/vvvvvvvvvvv.jpeg)
Անկարայում կայացել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Մամուլի ասուլիսի ժամանակ Հաքան Ֆիդանը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից, ինչպես Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակից, աջակցություն հայտնելով Ադրբեջանի քաղաքականությանը։
«Կարգավորման գործընթացները կարևոր են, որպեսզի տարածաշրջանը հասնի խաղաղությանը, բարօրությանն ու կայունությանը։ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակում ենք Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Ադրբեջան-Հայաստան գործընթացի միջազգային ջանքերին էլ աջակցում ենք։ Մյուս կողմից, միջազգային հանրությանը կոչ ենք անում՝ կողմերի միջև խտրականություն մի՛ դրեք, աջակցե՛ք խաղաղությանը, աջակցության փոխարեն մի՛ եղեք խոչընդոտ։
Այնուհետև խոսելով այսպես կոչված խաղաղության պայմանագրի մասին, Ֆիդանը հավելել է․
«Տարածաշրջանային անդորրի և կայունության տանող ճանապարհն անցնում է համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրելու միջով։ Դրա համար էլ Զանգեզուրի կապուղու բացումը մեծ կարևորություն ունի։ Սա տարածաշրջանի բոլոր երկրների օգտին մի զարգացում է լինելու»։
«Ե՛վ եվրոպական մայրաքաղաքներում, և՛ ԱՄՆ-ում, և՛ Մոսկվայում Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպում են։ Մենք մոտիկից հետևում ենք այս գործընթացին։ Ադրբեջանցի մեր եղբայրներն այս թեմայի շուրջ մեզ առաջին ձեռքից տեղեկությունները մատուցում են։ Որպես Թուրքիա՝ մեր դիրքավորումը հետևյալն է․ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրերն իրականություն դառնալուց հետո, մեր նախագահը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ կամքը կա այդ կետում։ Հետևաբար այս առումով շատ կարևոր է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ հանդիպումներն արդյունքի հասնեն, այս պայմանագիրն ստորագրվի։
Բայց մյուս կողմից Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում, կարգավորման գործընթացում, թե ինչ քայլեր պետք է կատարվեն, ինչ ուղղությամբ պետք է շարժվել, ինչպիսի կանխարգելիչ միջոցներ կարող են կյանքի կոչվել, այս թեմաներով էլ երկխոսությունները շարունակվում են։ Դրա համար ստեղծված մեխանիզմներ կան, հատուկ ներկայացուցիչ կա, այլ խողովակներ կան և ամենակարևորը, ինչպես գիտեք, Հայաստանի վարչապետը՝ հարգ․ Փաշինյանը, մեր նախագահի երդման արարողության առթիվ Անկարա եկավ, փոխադարձ հանդիպումները էլ շարունակվում են»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Էրդողանի նախկին խորհրդական. «Իշխանությունը խրվել և մնացել է Ասադի ու ÖSO-ի արանքում»](https://www.ermenihaber.am/news_images/94/279823_1/06564.thumb.jpg)
Ներկայումս թուրքական «Karar» թերթի հոդվածագիր Աքիֆ Բեքին գնահատականներ է տվել թուրք-սիրիական ազգամիջյան բախումների ֆոնին Սիրիայի գծով Թուրքիայի պետական քաղաքականությանը:
![Էրդողանը հանդիպել է Կատարի էմիրի և Մոնղոլիայի նախագահի հետ](https://www.ermenihaber.am/news_images/94/279821_2/f4b745fe_30d8_45a4_aac4_090817641ee5.thumb.jpg)
Թուրքիայի նախագահն Աստանա կատարած այցի շրջանակներում մասնակցել է «Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարների 24-րդ գագաթնաժողովին»։
![ԺՀԿ խոսնակ. «Երկրում առկա գաղթականների խնդրի գլխավոր պատասխանատուն անձամբ Էրդողանն է»](https://www.ermenihaber.am/news_images/94/279814_1/026.thumb.jpg)
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող կուսակցության ներկայացուցիչ Դենիզ Յուջելն անդրադարձել է թուրք-սիրիական ազգամիջյան բախումներին:
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական «Areda Survey» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել մայիսի 19-ին Իրանի նախագահի մահվան մասին:
«RTÜK»-ը նշել է, որ նման որոշումը կայացվել է նախկինում կայացված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով:
Սաուդական պետական «SAMI» և թուրքական 3 ընկերության միջև համագործակցության մասին փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել:
Հայտնի է դարձել հուլիսի 3-ին Աստանայում կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փակ հանդիպման օրակարգը:
Նշվում է, որ Էրդողանը մեկնում է Գերմանիա՝ անձամբ ներկա գտնվելու և դիտելու ԵՎՐՈ-2024-ի Թուրքիա-Հոլանդիա հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |