Քաղաքական15:36, 31 Հուլիս 2023
Մեծ Բրիտանիան մտադիր է խորացնել Թուրքիայի հետ տնտեսական կապերը

Մեծ Բրիտանիայի արտահանման նախարար Մալքոլմ Օֆֆորդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած տնտեսական կապերին:
«Կարծում եմ, որ Թուրքիայի հետ մեր ունեցած տնտեսական հարաբերություններն ավելի են խորանալու հեռահաղորդակցության, ֆինանսատեխնիկական, կանաչ էներգիայի և առաջադեմ արդյունաբերության ոլորտներում»:
Նախարարը նշել է, որ վերոհիշյալ ոլորտներում և երկու երկրների տնտեսության մեջ առաջնըթաց գրանցելու համար առկա են լուրջ հնարավորություններ:
Բացի այդ, Օֆֆորդն անրդադարձել է օրերս Թուրքիա կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև ազատ առևտրային համաձայնագրի թարմացման շուրջ տարված բանակցություններին՝ նշելով, որ դրանք կարևոր օրակարգային են:
Նշենք, որ այժմ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրատնտեսական շրջանառությունը կազմում է շուրջ 23.5 մլրդ ֆունտ ստերլինգ, որը 2022-ի համեմատ աճել է 30%-ով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |