Քաղաքական11:09, 31 Հուլիս 2023
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Շվեդիայի արտգործնախախարների միջև

Հուլիսի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Շվեդիայի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Թոբիաս Բիլստրյոմի միջև:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են օրերս Շվեդիայում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի այրման դեպքը:
Այս առիթով Ֆիդանն իր գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է, որ դեպքին հաջորդած Շվեդիայի հայտարարությունն անընդունելի է:
Ինչպես նաև հայտնել Թուրքայի ակնկալիքների մասին առ այն, որ Շվեդիան ապագայում նման գործողություններ թույլ չտալու համար հստակ քայլեր կձեռնարկի:
Նախարարները քննարկել են նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի մզկիթներից մեկում ակտիվիստները շվեդ ոստիկանների աչքի առաջ այրել էին ղուրանը՝ մուսուլմանների զոհաբերության տոնի (Kurban Bayram)-ի արարողության մեկնարկին զուգահեռ:
Դեպքին հաջորդած արձագանքներին ի պատասխան, Շվեդիան հայտարարել էր, որ չի կարող կանխել նման գործողությունները, քանի որ դրանք բխում են մարդու ազատության իրավունքներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |