Տնտեսական10:07, 31 Հուլիս 2023
Սաուդյան Արաբիան թուրքերին առաջարկել է գնել «Bayraktar»-ներ արտադրող ընկերությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ծոցի երկրներ կատարած այցերը մինչ օրս թուրքական մամուլի համար մեծ հետաքրքրություն են առաջացնում:
Մասնավորապես «Gazetepencere»-ում հրապարակված հոդվածում վերոհիշյալ հանդիպումների վերաբերյալ մի շարք պնդումներ են առաջ քաշվում:
Նախ ասվում է, որ Ծոցի երկրներում կքնված համաձայնագրերը ներդրումային ծրագրերի վերաբերյալ այդքան էլ հուսադրող չեն, քանի որ հիմնական հետաքրքրվածությունը եղել է Թուրքիայում վերականգնվող Էներգետիկայի ոլորտի շուրջ, ինչն էլ տնտեսության բարելավման տեսանկյունից ժամանակ է պահանջելու:
Ապա առաջ է քաշվում մի պնդում, ըստ որի՝ Սաուդիան Արաբիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Էրդողանի փեսային՝ Սելչուք Բայրաքթարին պատկանող «Baykar» ընկերության հանդեպ, որը զբաղվում է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ:
Պնդման համաձայն՝ սաուդցիները ցանկացել են գնել ընկերության 100% բաժնետոմսերը՝ շուրջ 100 մլրդ դոլարով, սակայն «Baykar» ընկերությունը չի համաձայնել, քանի որ չէր պատրաստվում վաճառել բաժնետոմսերի 40%-ից ավելին:
Հիշեցնենք, որ Էրդողանը հուլիսի 17-19 ընկած ժամանակահատվածում այցելել էր Սաուդիան Արաբիա, Կատար և ԱՄԷ: Հիմնական օրակարգում եղել էին ներդրումային ծրագրերը: Հանդիպումներից հետո թուրքական կողմը հայտարարել էր մի շարք համաձայնագրերի կնքման մասին, որոնք հիմնականում կապված էին ներդրումների, ինչպես նաև պաշտպանական և տնտեսական ոլորտների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |