Քաղաքական10:11, 02 Օգոստոս 2023
Թուրքիայի փոխնախագահը մեկնում է Պակիստան
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հուլիսի 2-ին մեկնելու է Պակիստան, «MİLGEM» համատեղ ծրագրի շնրջանակներում կառուցված 4-րդ և վերջին «PNS TARIQ»-ի ռազմանավի ծովիջեցման արարողությանը մասնակցելու նպատակով:
Արարողությունը տեղի է ունենալու Պակիստանի արևմուտքում գտնվող Կարաչի քաղաքի նավաշինարանում:
Այցի շրջանակներում պլանավորվում է նաև առանձնազրույց Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի և Յըլմազի միջև: Կհանդիպեն նաև երկու պետությունների պատվիրակությունները:
Նշենք, որ «MİLGEM» ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներն իրականացվում են զուգահեռաբար թե՛ Թուրքիայում և թե՛ Պակիստանում:
Ռազմանավերի համատեղ արտադրության նպատակով պայմանագիրը կնքվել էր 2018-ի սեպտեմբերի 6-ին Պակիստանի պաշտպանական արտադրության նախարարության և թուրքական «ASFAT» ռազմարդյունաբերական ընկերության միջև:
Վերոհիշյալ նավերն ունեն հեռահար ակտիվ սենսորային և հարվածային համակարգեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |