Քաղաքական11:01, 03 Օգոստոս 2023
Պետրոս Շիրինօղլուն անդրադարձել է «Աթաթուրք» սերիալի հեռարձակումը չեղարկելու որոշմանը

Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն գրավոր հայտարարությամբ անդրադարձել է թվային հարթակում Թուրքիայի հարյուրամյակին նվիրված «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման որոշմանը:
Նա ԱՄՆ-ում գտնվող հայկական հաստատություններին և կազմակերպություններին կոչ է արել պատասխանատվությամբ մոտենալ և աջակցել Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին:
Շիրինօղլուն նշել է, որ ուշադիր հետևում են (նկատի է առնվել Թուրքիայի հայ համայնքը) ամերիկյան հեռուստաֆիլմ/հեռուստասերիալային հարթակում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված հեռուստասերիալի հեռարձակման դադարեցման շուրջ ժողովրդի արձագանքներին:
Ինչպես նաև ուշագրավ է համարել այն պնդումը, որ իբրև նման որոշում կայացվել է ԱՄՆ հայ համայնքի նախաձեռնությամբ:
Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահն ընդգծել է նաև, որ արվեստի և գեղարվեստական արտադրության դրսևորումները կարող են հիմք ստեղծել հասարակությունների միջև երկխոսության և կարեկցանքի համար նույնիսկ ամենախնդրահարույց ժամանակներում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին մի շարք թուրք պաշտոնյաներ թեմայի շուրջ հայտարարություններ էին տարածել: Թուրքական մեդիայում շրջանառվում էին պնդումներ, թե չեղարկումը իրականացվել է հայկական լոբբիի միջամտությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |