Հասարակական12:44, 04 Օգոստոս 2023
Թաներ Աքչամ․ «Ադրբեջանը ցանկանում է վտարել Ղարաբաղի հայերին»

Թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, ԱՄՆ-ի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը, «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարցմանն ի պատասխան, գնահատել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա «դասական էթնիկ զտման» քաղաքականություն է որակել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Ստորև ներկայացնում ենք Թաներ Աքչամի՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնին տրված մեկնաբանությունն ամբողջությամբ․
«Այն դեպքերը, որոնք մեր աչքի առջև կատարվում են Ղարաբաղում, բացահայտ մարդկային ողբերգություն են և թե՛ երկկողմ, թե՛ միջազգային պայմանագրերի բացահայտ խախտում։ Իրավիճակը հնարավոր է գնահատել որպես «դասական էթնիկ զտման» քաղաքականություն։
Ադրբեջանը Թուրքիայից ևս ստացած աջակցությամբ ցանկանում է վտարել Ղարաբաղի շրջանի բոլոր հայերին և վերջ տալ հայերի գոյությանը նրանց պատմական հողերում։
Բավականին մեծ է հավանականությունը, որ առայժմ միայն տնտեսական և տրանսպորտային շրջափակմամբ սկսված նախաձեռնությունը կվերաճի մասշտաբների, որ կներառի բռնություն։
Ցավալին այն է, որ միջազգային հանրությունը՝ Ռուսաստանի գլխավորությամբ, լռում է այս զարգացումների մասին և բավարարվում է միայն դիտելով։ Իմ ողջ հույսն այն է, որ միջազգային հանրությունը դուրս գա խորը քնից և, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով, միջնորդ լինի լուծման համար, որը կերաշխավորի Ղարաբաղի հայերի հիմնարար մարդու իրավունքները։
Մարդու իրավունքները պաշտպանելը և անիրավությունները կանխելն ամեն ինչն ավարտվելուց հետո բացվող հովանոց չէ։ Էթնիկ զտումները և/կամ ցեղասպանությունները կանխելը կոկորդիլոսի արցունքներ թափելը չէ այն բանից հետո, երբ տեղի են ունենում վախենալի բաներ։ Եթե ցանկանություն է կա, որպեսզի ի հայտ չգան մեծ ողբերգություններ, ավելի ակտիվ միջամտությունը պարտադիր է։
Իմ ամենամեծ հույսն այն է, որ անհրաժեշտ միջազգային ճնշմամբ և երկկողմ հանդիպումներով առկա իրավիճակը հանգուցալուծվի։ Մեր սիրտը, մեր հոգին Ղարաբաղի ժողովրդի հետ է, որը դեմ առ դեմ է լուրջ սպառնալիքների հետ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |