Ռազմական12:03, 07 Օգոստոս 2023
Հունական թերթը Թուրքիայից եկող վտանգի ֆոնին կոչ է անում իշխանություններին ուժեղացնել Էգեյան կղզիների պաշտպանությունը
Էգեյան կղզիների հարցում Թուրքիայի ռազմատենչ քաղաքականության, ռազմաշունչ հռետորաբանության համատեքստում հունական իշխանամետ «Pentapostagma» պարբերականը կոչ է անում Հունաստանի իշխանություններին ուժեղացնել Աթենքի վերահսկողության տակ գտնվող կղզիների պաշտպանությունը:
Թերթը նշում է, որ Թուրքիան իր սպառազինությունում ունի «Kasırga», «Yıldırım», «Bora», «Tayfun» հրթիռային համակարգերը, որոնք վտանգ են ներկայացնում հունական կղզիների համար: Ըստ թերթի՝ վերոնշյալ համակարգերը համապատասխանաբար ունեն 100կմ, 150կմ, 300կմ, 1000կմ հեռահարություն։
Ըստ հունական վերոնշյալ թերթի, եթե Թուրքիան պայմանական կիրառի այդ հրթիռային համակարգերը կարող է Էգեյան ծովը «բաժանել ուղիղ երկու մասի»:
Թերթը նշում է, որ արտաքին վտանգի դեպքում Կիպրոսի ռազմաբազայում սուզանավի և ֆրեգատի (պահակային ծառայության ռազմանավ) առկայությունը կարող են լինել որպես զսպող հանգամանք։
Հունական թերթը հայտարարել է, որ Թուրքիան ուժեղանում է և կոչ է արել Հունաստանի ղեկավարությանը անհապաղ գործել․ «Պետք է Հունաստանը արագ որոշումներ կայացնի և հնարավորինս արագ շտկի իրավիճակը»։
«Pentapostagma»-ն նաև նշում է, որ 53 տարի անց հունական ստորաբաժանման կրկին մեկնումը Նիկոսիայի մերձակայք միանշանակ ուժեղ անհանգստություն կառաջացնի Անկարայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |