Քաղաքական12:33, 09 Օգոստոս 2023
Թուրքիայի իշխող կուսակցությունը չեղարկել է LGBT համայնքին աջակցող երգչուհու համերգը

Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Աֆյոն նահանգի Սանդըքլը վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Չյոլը հայտարարել է, որ 2023-ի «Սանդըքլըյի տուրիզմի փառատոնի» շրջանակներում օգոստոսի 11-ին պլանավորված թուրք երգչուհի Գյոքչեի Դինչեր Գենչերի համերգը չեղարկվում է:
Չյոլը, ով նաև հանդիսանում է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ որպես պատճառ առաջ է քաշել երգչուհու խոսքերը ի աջակցություն «Գեյ փրայդ»-ին (LGPT, ԼԳԲՏՔԻ-ի շքերթ), ինչպես նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված զրպարտիչ արտահայտությունները:
Գյոքչեն մասնավորապես նշել էր. «Ով ում ցանկանում է, նրան էլ սիրում է: Սերը սեր է: Love is love»:
Նշենք, որ Թուրքիայում ներկայիս իշխող քաղաքական ուժը խիստ բացասական վերաբերմունք ունի LGPT համայնքի նկատմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |