Հասարակական01:01, 09 Օգոստոս 2023
Թուրքիայում գյուղմթերի պահեստի պայթյունը կարող է լինել դիվերսիայի հետևանք

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քոջաէլի նահանգի Դերինջե շրջանում գտնվող «Գյուղմթերքի կենտրոն»-ի (TMO) պահեստներում խոշոր պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ տարվող աշխատանքները դեռևս շարունակվում են:
Օգոստոսի 8-ին TMO-ի տնօրեն Ահմեդ Գյուլդալը թուրքական «CNN TÜRK» հեռուստաալիքի եթերում մանրամասներ է ներկայացրել տարվող աշխատանքներից:
Նա «թույլ հավանական» է համարել մամուլում շրջանառվող վարկածը, ըստ որի՝ պայթյունը տեղի է ունեցել դիվերսիոն գործողության հետևանքով:
«Այնտեղ ոչ մի այնպիսի մարդ չի կարող մտնել, ով չի անցել նավի տարածքային և ներքին անվտանգությունը (նկատի է առնվել անվտանգության աշխատակիցներին): Թե՛ լինի պետական պաշտոնյա, թե՛ լինի աշխատող և թե՛ այնտեղ ինչ-որ գործի տեր մեկը ներս մտնել չի կարող: Բոլոր վարկածները միանշանակ դիտարկվելու են, սակայն այդ վարկածն ավելի քիչ է հավանական»:
Հիշեցնենք, որ TMO-ի խոշոր պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 7-ին: Վիրավորների թիվն այդ օրը 10-ն էր, օգոստոսի 8-ին սակայն հաղորդվում էր 12-ի մասին: Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունը տեղի էր ունեցել փոշու խցմանման պատճառով՝ նավերից գյուղմթերքի կենտրոնի պահեստներ ցորենի տեղափոխման ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |