Քաղաքական16:09, 09 Օգոստոս 2023
Ասադ. «Նման պայմանների ներքո ես չեմ հանդիպելու Էրդողանի հետ»
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն անդրադրձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հնարավոր հանդիպմանը և նշել. «Նման պայմանների ներքո ես չեմ հանդիպելու Էրդողանի հետ: Նա ինձ հետ հանդիպելուվ՝ ցանկանում է օրինականացնել Սիրիայի տարածքների թուրքական օկուպացիան»:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով, որոնք առաջադրում է Անկարան։ Ներկա իրավիճակում նրա (խմբ.՝ Էրդողանի) հետ բանակցություններ սկսելը կնշանակի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիայի ճանաչում», – ասել է Ասադը:
Ասադը Թուրքիային մեղադրել է 2011 թվականին Սիրիայում սկսված հակամարտությունում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։ Նրա խոսքով՝ «Անկարան պատասխանատվություն է կրում խաղաղ բնակչության դեմ ավազակախմբերի գործողությունների համար»։
«Այն պետությունները, որոնք փորձել են անիշխանություն ստեղծել Սիրիայում, նաև պատասխանատու են թմրանյութերի առևտրի համար», – ասել է նա։
Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Ֆայսալ Միքդադն Անկարային կոչ էր արել վերջ դնել Սիրիայում իր ռազմական ներկայությանը՝ նշելով, որ երկրի հյուսիսային շրջանների շարունակվող բռնազավթման պայմաններում «անհնար է խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |