Քաղաքական12:01, 09 Օգոստոս 2023
Պետքարտուղարություն․ «Ողջունում ենք Թուրքիայի դերը սևծովյան հացահատիկի նախաձեռնության գործում»

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է սևծովյան հացահատիկի հարցում Թուրքիայի դերին և ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոս ամսին Թուրքիա սպասվող այցին։
Նա մասնավորապես նշել է․ «Այցին չեմ անդրադառնա, բայց կասեմ, որ մենք ողջունում ենք Թուրքիայի դերը՝ ստիպելու Ռուսաստանին կրկին միանալ սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը»։
Խոսելով հացահատիկային միջանցքի հարցում Թուրիքայի դերի մասին՝ Միլլերը իր ցանկությունն է հայտնել, որ Թուրքիան շարունակի իր ակտիվ դերը այս գործում և նշել, որ Թուրքիան «շատ կառուցողական է, որ ի սկզբանե օգնել է համաձայնության գալ այս նախաձեռնության համար և փորձել համոզել ՌԴ-ին շարունակել այն »։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ու ՌԴ ղեկավարների հանդիպման օրը դեռևս հայտնի չէ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |