Հասարակական15:06, 14 Օգոստոս 2023
Ի՞նչն է ամենից շատ անհանգստացնում թուրքերին

Թուրքական «Yöneylem» հետազոտական ընկերությունը հրապարակել է «տնտեսական ճգնաժամի ազդեցությունը քաղաքացիների վրա» թեմայով սոցհարցման արդյունքները։ Հուլիսի 27-ից 31-ն անցակցված սոցհարցումների արդյունքում պարզվել է, թե ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում ինչն է ավելի շատ անհանգստություն պատճառում մարդկանց։
Մարդկանց 67%-ը վախենում է կորցնել այն, ինչ ունի։ 59%-ը վախենում է, որ չի կարողանա հոգալ առողջական ծախսերը, 62%-ը վախ ունի, որ չի կարողանա հոգալ նվազագույն կարքիները, 55%-ը անհանգստանում է, որ ընտանիքի անդամները չեն կարողանա կրթություն ստանալ, իսկ 64%-ը վախենում է, որ չի կարողանա վճարել պարտքերը։
Օրեր առաջ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) զեկույց էր հրապարակել, ըստ որի, Թուրքիայի բնակչության 72%-ը նշել է, որ անհանգստացած է սննդի, կացարանի, տանը օգտագործվող էներգիայի և պարտքերի մարման և նմանատիպ այլ կարիքներից։ Ամենացածր մտահոգության մակարդակ ունեցող երկրներն են Դանիան, Շվեյցարիան (28%) և Գերմանիան (33%):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |