Հասարակական09:55, 15 Օգոստոս 2023
Պրահայում մերժել են Աթաթուրքի արձանը տեղադրելու մասին թուրքական դեսպանատան դիմումը
Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքային իշխանությունները մերժել են թուրքական դեսպանատան դիմումը հարակից այգում Թուրքիայի Հանրապետության 100 ամյակի կապակցությամբ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի տեղադրման վերաբերյալ։
Աթաթուրքը (բառացի՝ «թուրքերի հայր») Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահն է։ Պաշտոնավարել է 1923-1938 թվականների ընթացքում։ Նրա գաղափարախոսությունը հայտնի է քեմալիզմ անվամբ։
Պրահայի 6-րդ շրջանի մամուլի խոսնակը չեխական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ այդ որոշումը կայացվել է քաղաքի ավագանու անդամների, շրջանային ղեկավարների և Չեխիայի արտգործնախարարության հետ համատեղ քննարկումներից հետո:
Բացի այդ տեղական «Mladá Fronta Dnes» թերթի կայքում հրապարակվել է Պրահայի 6-րդ շրջանի մշակույթի գծով պատասխանատու Ժան Լաջինայի հայտարարությունը:
Լաջինան նշել է, որ հիշյալ որոշումն ընդունելիս հաշվի են առնվել մի շարք չափանիշներ: Մերժման առաջին պատճառ է համարվել արձանի գեղարվեստական որակը և արձանի տեղակայման վայրը, ապա նաև անդրադարձ է եղել 1915-ի Հայոց ցեղասպանութանը:
Պրահայի 6-րդ շրջանի մշակույթի գծով պատասխանատուն հիշեցրել է նաև, որ Չեխիայի Հանրապետությունը 1915-ին հայերի դեմ իրականացված ոճրագործությունը ընդունել և ճանաչել է որպես ցեղասպանություն:
«Մենք պահպանում ենք ժամանակակից և աշխարհիկ Թուրքիայի պետության հիմնադրի հանդեպ պատշաճ հարգանքը, բայց որոշում ենք կայացրել, որ արձանը չենք տեղադրելու Պրահայի 6-րդ շրջանում»,- հավելել է Լաջինան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |