Հասարակական15:15, 15 Օգոստոս 2023
2022-ին Թուրքիայում ավելի քան 2 մլն մարդ լքել է իր բնակավայրը

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) հայտնել է 2022-ի ընթացքում բնակչության կատարած ներքին տեղաշարժի արդյունքները։
Ըստ այդ տվյալների՝ 2022թ.2 մլն 791․156 մարդ մեկ նահանգից տեղափոխվել է մեկ այլ նահանգ։ Նրանց 47․9%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52․1%-ը՝ կանայք։ Ստամբուլը գլխավորել է գաղթյալներ ընդունող նահանգների ցանկը․ այստեղ հաստատվել է 385․294 մարդ, դրան հաջորդել են Անկարան (189․104) և Իզմիրը (132․426)։
Այս ցուցակի վերջին հորիզոնականներում են հայտնվել Արդահանը (5391), Բայբուրդը (7031) և Քիլիսը (8008)։
Հետաքրքրական է, որ ամենից շատ մեկնողներ եղել են հենց ամենից շատ ընդունող նահանգներից՝ Ստամբուլ (418․082), Անկարա (161․912), Իզմիր (107․312)։
Թունջելիից ամենաքիչն են հեռացել՝ 7578, դրան հետևել է Քիլիսը՝ 7629 և Արդահանը՝ 8157։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |