Քաղաքական20:28, 15 Օգոստոս 2023
Թուրք դեսպանն արձագանքել է Պրահայում Աթաթուրքի արձանի տեղադրման մերժմանը

Չեխիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էգեմեն Բաղըշն արձագանքել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը Պրահայում տեղադրելու դիմումի մերժմանը:
«Մուստաֆա Քեմալը բոլորիս ընդհանուր արժեքն է։ Գործընթացը դեռ ավարտված չէ։ Թուրքիայի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 1924 թվականին։ Պրահայում մեր դեսպանատունը բացվել է 1928-ին։ Դեսպանատանն Աթաթուրքի արձանը չկար։ Երկու տարի առաջ՝ նոյեմբերի 10-ին, Չեխիայում մեր դեսպանատան այգում բացեցինք Աթաթուրքի առաջին արձանը։ Մեր Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ մենք ցանկանում էինք Աթաթուրքի արձանն ունենալ դեսպանատան հարակից այգում։ Շրջանային վարչակազմի ղեկավարն ընդունեց դիմումը: Գտանք հովանավոր: Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը դրական կարծիք հայտնեց։ Դրական կարծիք է ստացվել նաև կառավարության ազգային անվտանգության հարցերով խորհրդականից»,- մանրամասնել է Բաղըշը։
Ըստ նրա՝ հարցը քննարկվել է թաղային խորհրդում և առաջիկայում պատրաստվում է հանդիպել տվյալ շրջանի թաղապետի հետ։
«Մեր նպատակն է պահպանել հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը։ Այստեղ հակաթուրքական լոբբիստական ուժեր կան. կա FETÖ, կա PKK, կան հայկական և հունական լոբբիներ… Մենք պայքարելու ենք բոլորի դեմ։ Թուրքական համայնքն այստեղ այնքան մեծ չէ, որքան Գերմանիայում կամ եվրոպական այլ երկրներում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |