Հասարակական14:10, 17 Օգոստոս 2023
Վաքըֆլըում «Մարիամ աստվածածնի վերափոխման» տոնն այս տարի աչքի է ընկել քիչ խանդավառությամբ

Թուրքիայի Հաթայի նահանգում գտնվող միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևորական Ավետիս Թաբաշյանը խոսել է օգոստոսի 13-ին «Մարիամ աստվածածնի վերափոխման» տոնի առթիվ եկեղեցում անցկացված տոնակատարության մասին:
Թաբաշյանը նշել է, որ 2023-ին իրականացված տոնակատարությունը տարբերվել է նախորդներից և աչքի է ընկել ավելի քիչ խանդավառությամբ:
Այս ամենը բացատրվել է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժով (7.7 մագնիտուդ): Երկրաշարժի հետևանքով բազմաթիվ հայեր կորցրել էին իրենց բարեկամներին և ընկերներին:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևորականը հավելել է, որ ի տարբերություն անցած տարիների, տոնակատարությունը եկեղեցու խորանում (աղոթատեղի) չի կատարվել, այլ եկեղեցու սրահում:
Նա նաև հույս է հայտնել, որ գալիք տարիներին, ինչպես ժողովրդի շրջանում է հայտնի՝ «խաղողօրհնեքի» տոնը կնշվի մեծ շուքով և ուրախությամբ:
«Մարիամ աստվածածնի վերափոխման» տոնը հայոց առաքելական եկեղեցու 15 տաղավար տոներից մեկն է, այն նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ին հաջորդող կամ նախորդող ամենամոտ կիրակի օրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |