Քաղաքական14:54, 17 Օգոստոս 2023
Թուրքիան հերթական անգամ չի մասնակցի ԵՄ անդամ երկրների ժողովին

Թուրքական մամուլում լայն քննարկման առարկա է դարձել այն, որ Թուրքիան կրկին չի հրավիրվել 2023-ին Իսպանիայի Տոլեդո քաղաքում ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքականության քննարկումների նպատակով գումարվելիք ժողովին:
Այս առիթով հիմնականում մեջբերվում է անգլիական «Middle East Eye» (MEE) թերթում տեղ գտած հրապարակումը:
Մասնավորապես, հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիան վերջին անգամ այս ժողովին հրավիրվել էր 2019-ին, որից հետո, սակայն, Անկարայի և Բրյուսելի իշխանությունների միջև եղած որոշակի լարումից հետո այլևս չի հրավիրվել:
Ապա նաև հարցադրում է արվում, թե «Ինչու՞ Թուրքիան չկա ժողովում» և նշում պատճառներ, որոնցից ելնելով անհրաժեշտ է հրավեր ուղարկել իրենց որակմամբ «Թուրքիայի նախագահի համար վստահելի անձին»՝ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:
Պատճառներից մեկը թերթում նկարագրվում է հետևյալ կերպ. «Ռուս-ուկրաինական ճգնաժամում Թուրքիան միջնորդելու յուրահատուկ ունակություն ունի, ինչի շնորհիվ էլ Եվրոպայի համար դարձել է առանցքային ռազմավարական գործընկեր»:
Ապա նշվում, որ չնայած Թուրքիային հիշյալ ժողովում ներգրավելու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի բազմաթիվ փորձերի անհաջողության մատնվելուն՝ դեռևս ուշ չէ Անկարային հրավեր ուղարկելու համար:
Թերթում նաև ընդգծվել է, որ անկախ Անկարայի և Բրյուսելի հարաբերություններում առկա լարվածությունից, ԵՄ-ն և Թուրքիան պետք է շարունակեն համատեղ աշխատանքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |