Ղարաբաղ10:00, 17 Օգոստոս 2023
Թուրքիայի ներկայացուցչի ելույթը Արցախի հարցով գումարված ՄԱԿ-ի ԱԽ նիստում

Հայաստանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Լաչինի վերաբերյալ ելույթով հանդես է եկել նաև ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սեդաթ Օնալը: Նա հայտնել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։
«Մենք կարծում ենք, որ կա պատմական հնարավորություն տարածաշրջանում համապարփակ խաղաղության, կայունության և համագործակցության համար։ Այդ նպատակով մենք մեր հանձնառությունն ենք հայտնել Հայաստանի հետ լիարժեք կարգավորման գործընթացին և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»։
Նշելով, որ տարածաշրջանային կարգավորումը հնարավոր է ապահովել միայն երկխոսության և բարի կամքի միջոցով, Օնալն ընդգծել է Թուրքիայի մտահոգությունն այն մասին, որ Հայաստանը իբր փորձում է օգտագործել միջազգային հարթակները, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ բարձրաձայնելու Լաչինի ճանապարհի վերաբերյալ իր քաղաքական պահանջները։
Ըստ Սեդաթ Օնալի՝ պետք է հաշվի առնել Ադրբեջանի օրինական մտահոգությունները և հարգել նրա բնական ինքնիշխան իրավունքները։
«Պիտի ուշադրություն դարձնել Ադրբեջանի երկարաժամկետ մտահոգությունների վրա՝ մասնավորապես, ապօրինի հանքարդյունաբերությունը Ղարաբաղում, Լաչինի ճանապարհի օգտագործումը զինված խմբերին մատակարարելու համար։ Սակայն այս մտահոգություններն ու զգայունությունը հաշվի չեն առնվել, և Ադրբեջանը ստիպված է եղել միջոցներ ձեռնարկել իր տարածքում, ինչպես որ նպատակահարմար է գտնում իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |