Իրավական09:35, 18 Օգոստոս 2023
2023-ին Թուրքիայում ավելի քան 200 կին է սպանվել

«Թուրքիայի կանանց ասոցիացիաների դաշնության» կողմից 2023-ին կանանց սպանությունների վերաբերյալ պատրաստած զեկույցի համաձայն՝ միայն հուլիսին տղամարդկանց կողմից սպանվել է 28 կին, որոնցից 5-ի մահը որակվել է «կասկածելի»:
Կանանցից 11-ը եղել է ամուսնացած, 12-ը՝ այրի, 4-ը՝ բաժանված, իսկ 1-ը` կրոնական ամուսնության մեջ:
Իսկ թուրքական «Anka» տեղեկատվական կենտրոնի տվյալենրի համաձայն՝ նշված ամսում 13 կին սպասնվել է միասն բնակվող տղամարդու, 7 կին՝ նախկին ամուսնու, 2 կին՝ ծանոթ տղամարդու, 1 կին՝ քրոջ կամ մոր հետ կապ ունեցող տղամարդու կողմից:
Ընդհանուր առմամբ 2023-ին սպանված կանանց թիվը հասնում է 227-ի: Նրանցից 99-ը սպանվել է հրաձգային զենքի, 49-ը՝ կտրող ծակող գործիքի միջոցով: 18 կին բարձր վայրից ցած է նետվել, 8-ին խեղդել են, 53 կնոջ սպանության հանգամանքներն էլ դեռևս քննվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |